Գավառի և Գյումրիի մանկատների 19 երեխաներ ներկա կլինեն «Բարսելոն»-«Սևիլիա» հանդիպմանը
Սպորտ
16:57 10/08/2015

Գավառի և Գյումրիի մանկատների 19 երեխաներ ներկա կլինեն «Բարսելոն»-«Սևիլիա» հանդիպմանը

ՈՒԵՖԱ-ի «Խաղաղության աղավնիներ» ծրագրի շրջանակներում oգոստոսի 9-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան և Գավառի մանկատների 19 երեխաներ մեկնել են Թբիլիսի՝ ներկա գտնվելու օգոստոսի 11-ին տեղի ունենալիք ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի «Բարսելոն»-«Սևիլիա» հանդիպմանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

ՀՖՖ տեխնիկական կենտրոնից՝ Ֆուտբոլի ակադեմիայից, որտեղ և նախապես ժամանել էին երեխաները, նրանք Թբիլիսի ուղևորվեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ուղեկցող ներկայացուցիչների հետ, հատուկ այդ նպատակով հատկացված ավտոբուսով, միմյանց և ուղեկիցների հետ լուսանկարվելուց և ծանոթանալուց հետո:

Հանդիպմանը մասնակցելու համար Թբիլիսի են հրավիրվել նաև անապահով ընտանիքներից և մանկատներից 9-ից 12 տարեկան երեխաններ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից և Մոլդովայից:

Երեխաները կտեղակայվեն տեղացի երեխաների հետ Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտի սեկցիաներից մեկում: Երեխաներին կտրամադրվեն նաև շապիկներ «Ֆուտբոլը՝ քաղականությունից դուրս» մակագրությամբ:

Ծրագրվում է նաև, որ երեխաները կմասնակցեն փոքր մրցաշարի:

Placeholder
Գավառի և Գյումրիի մանկատների 19 երեխաներ ներկա կլինեն «Բարսելոն»-«Սևիլիա» հանդիպմանը