PKK-ի առաջնորդ. Թուրքիան քրդերի վրա հարձակվելով պաշտպանում է ԻԼԻՊ-ին
Քաղաքական
13:56 10/08/2015

PKK-ի առաջնորդ. Թուրքիան քրդերի վրա հարձակվելով պաշտպանում է ԻԼԻՊ-ին

«Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) առաջնորդ Ջեմիլ Բայիքը Թուրքիային մեղադրել է քուրդ զինյալների վրա հարձակում կատարելու միջոցով «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը պաշտպանելու փորձերի մեջ:

«Թուրքերը պնդում են, որ պայքարում են ԻԼԻՊ-ի դեմ, սակայն իրականում նրանք կռվում են ՔԱԿ-ի դեմ»,-«Բի-Բի-Սի»-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Բայիքը:

Նրա խոսքով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է տեսնել ԻԼԻՊ-ի հաջողությունները՝ քրդերի ձեռքբերումները կանխելու համար:

«Էրդողանը կանգնած է ԻԼԻՊ-ի սպանությունների հետևում: Նրա նպատակն է կանգնեցնել քրդերի առաջընթացը՝ այդ կերպ առաջ շարժվելով դեպի իր նպատակը՝ Թուրքիայի թրքականացմանը»,-հայտարարել է քուրդ առաջանորդը:

Նշենք, որ քուրդ զինյալները, այդ թվում ՔԱԿ անդամները, Սիրիայում և Իրաքում պայքարում են ջիհադիստների դեմ՝ ժամանակ առ ժամանակ հաջողություններ գրանցելով տարբեր ճակատներում:

Placeholder
PKK-ի առաջնորդ. Թուրքիան քրդերի վրա հարձակվելով պաշտպանում է ԻԼԻՊ-ին