Դիանայի և Չարլզի հարսանեկան լուսանկարների հավաքածուն աճուրդի է հանվել
Աշխարհում
11:04 11/08/2015

Դիանայի և Չարլզի հարսանեկան լուսանկարների հավաքածուն աճուրդի է հանվել

Արքայազն Չարլզի ու լեդի Դիանայի հարսանեկան նկարների անձնական հավաքածուն ԱՄՆ-ում աճուրդի է հանվել: Նրանք ամուսնացել են 1981 թ. հուլիսի 29-ին:



Ըստ լրատվամիջոցների, վաճառվող հավաքածուն բաղկացած է ընդամենը 14 լուսանկարից, դրանից մեկն արվել է արքայական պալատի պատշգամբում, որտեղ երիտասարդները դուրս էին եկել՝ ողջունելու հյուրերին: Լուսանկարներից 7-ը գունավոր են, մյուս 7-ը՝ սև ու սպիտակ:



Նշվում է, որ այս լուսանարկերը երբեք էլ չեն հրապարակվել, ոչ էլ ներառվել են հարսանեկան ալբոմում: Յուրաքանչյուր նկարի գինը սահմանվել է 1-2 հազար դոլար: Աճուրդը կկայանա սեպտեմբերի 24-ին Բոստոնում:

Placeholder
Դիանայի և Չարլզի հարսանեկան լուսանկարների հավաքածուն աճուրդի է հանվել