Թուրք դատախազների՝ Հայաստան գալու մասին ԱԱԾ-ն տեղեկատվություն չունի
Իրավունք
17:19 11/08/2015

Թուրք դատախազների՝ Հայաստան գալու մասին ԱԱԾ-ն տեղեկատվություն չունի

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը՝ պաշտոնանկ արված թուրք դատախազների Հայաստան փախնելու մասին տեղեկատվություն չունի:

«Մենք նման տեղեկատվություն չունենք»,-Panorama.am-ին ասացին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցին վկայակոչելով, «Էրմենիհաբերը» գրել էր,  որ պաշտոնանկ արված թուրք դատախազներ Զեքերյա Օզը և Ջելալ Քարան, որոնց ձերբակալելու որոշում է կայացվել, երեկ Վրաստանի տարածքով փախել են Հայաստան:

Գործակալությունը նշում է, որ նմանատիպ պնդումով հանդես է եկել Արդվինի նահանգապետ Քեմալ Ջիրիթը: Նշվում է, որ անվտանգության տեսախցիկների կողմից նկարահանել է դատախազների փախուստի դրվագը:

Placeholder
Թուրք դատախազների՝ Հայաստան գալու մասին ԱԱԾ-ն տեղեկատվություն չունի