Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նոր մանրամասներ՝ ծննդկանին կրակած և ինքնասպան եղած երիտասարդի ողբերգական դեպքից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ին նոր մանրամասներն են հայտնի դարձել 2015-ի հունիսի 30-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում ծննդկանին կրակած և ինքնասպան եղած երիտասարդի ողբերգական դեպքից։ Հիշեցնենք, որ 1982թ. ծնված Հայկ Վարդանյանը բարձրացել էր Հանրապետական հիվանդանոցի ծննդատան 407 վճարովի հիվանդասենյակ և իր մոտ եղած հրազենով կրակել կնոջ՝ Մ. Ասատրյանի ուղղությամբ, ապա ինքնասպան եղել։ Ըստ շրջանառվող լուրերի՝ ամուսինը կասկածել էր, որ երկու օր առաջ ծնված աղջիկ երեխան իր երեխան չէ։
Եվ ահա «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեն տեղի ունեցած միջադեպից հետո, քննչական գործողությունների անհրաժեշտությունից ելնելով, ԴՆԹ հետազոտության էր ենթարկել նորածին երեխային, և նախօրեին ստացած եզրակացության համաձայն՝ նոր ծնված աղջիկը ինքնասպան եղած Հայկ Վարդանյանի երեխան է։ Ասել է թե՝ այն վարկածներից մեկը, որ տղամարդը ցանկացել է սպանել կնոջը, քանի որ կասկածել է, թե ծնված փոքրիկը իրենը չէ, հերքվել է։