Արմեն Ամիրյանը՝ Մշակույթի նախարարի թեկնածու. «Հրապարակ»
Օրվա մամուլ
10:31 12/08/2015

Արմեն Ամիրյանը՝ Մշակույթի նախարարի թեկնածու. «Հրապարակ»

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մոտալուտ պաշտոնանկության մասին խոսում են կառավարական և մշակութային շրջանակներում: «Հրապարակ»-ի տեղեկություններով, մի խումբ մտավորականներ իշխանություններին են դիմել նախարարին փոխելու առաջարկով և առաջարկել են նշանակել Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանին:

«Ամիրյանը, ըստ Հ1-ի աղբյուրների, լարված հարաբերություններ ունի Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հետ: Մի քանի անգամ Ամիրյանը նույնիսկ խնդրել է ազատել իրեն ռադիոյի տնօրենի պաշտոնից և մնացել է զուտ ՀՀ նախագահի խնդրանքով: Ասում են նույնիսկ, որ եթե չլիներ նախագահի հովանավորությունը, Ջաղինյանը վաղուց ազատած կլիներ նրան: Ամիրյանին մշակույթի նախարար նշանակելու լուրը մեծ ոգևորությամբ են ընդունել մերձմշակութային շրջանակները, կարծիք կա, որ Արմեն Ամիրյանը մենեջերի լավ ունակությկուններ ունի, կոլեկտիվը ղեկավարում է որպես ընտանիք, և նրա աշխատողները, որպես կանոն, գոհ են նրանից: Մանավանդ, ասում են՝ Հանրային ռադիոյում աշխատավարձերն ավելի բարձր են, քան հեռուստատեսությունում, և դա տնօրենի շնորհքն է: Թե ինչպես է վերաբերվում Արմեն Ամիրյանը նախարար նշանակվելու մասին լուրերին, մեզ պարզել չհաջողվեց, նա այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ ամռանը սովորաբար մեկնում է հանգստանալու»,-գրել է թերթը:

Placeholder
Արմեն Ամիրյանը՝ Մշակույթի նախարարի թեկնածու. «Հրապարակ»