Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ինձ համար բացարձակապես անհասկանալի է` ինչո՞ւ է Սահամանդրության նախագիծն առաջարկում պատասխանատվության ենթարկել Սահմանադրական դատարանի դատավորին: Չէ որ նախկինում նման դրույթ չի եղել», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը:
Նշենք, որ խոսքը Սահմանադրության նախագծի դատավորի կարգավիճակի մասին 163-րդ հոդվածի մասին է, որի 3-րդ կետը սահմանում է հետևյալը. «Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ:
Սահմանադրական դատարանի դատավորն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ առանց Սահմանադրական դատարանի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ հանցանքի կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո: Նման դեպքի մասին անհապաղ տեղեկացվում է Սահմանադրական դատարանի նախագահը»:
Ըստ Թոխյանի, ՍԴ անդամներին պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը վիրավորական է և նաև չպատճառաբանված: Նրա կարծիքով, հնարավոր է ընտրել Սահմանադրական դատարանիայնպիսի անդամներ, որ հետագայում պատասխանատվության ենթարկելու հարց չառաջանա:
Ինչ վերաբերում է հասարակության մի մասի շրջանում բուռն քննարկման առիթ դարձած և ԱԺ-ին վերաբերող 89-րդ հոդվածին, ապա ըստ Թոխյանի, պետք չէ Սահմանադրության նախագծից հանել ԱԺ ընտրությունների 2-րդ փուլ անցկացնելու մասին դրույթը:
«Կարծում եմ, որ ավելի լավ է ժողովրդին տալ հնարավորություն՝ մեծամասնություն ստեղծելու, քան քաղաքական ուժերը խորհրդարանում, ժողովրդի թիկունքին ստեղծեն արհեստական մեծամասնություն»,- հավելեց ՍԴ անդամը։
Նրա խոսքով, Ազգային ժողովն այս նախագծով ունենում է ժողովրդի առաջնային մանդատ, ինչը չի կարելի ասել նախագահի պարագայում, քանի որ նախագահն ընտրվում է ընտրիչների կողմից:
Ըստ ՍԴ անդամի, պատգամավորների լողացող թիվը կտատանվի 101-ից 198-ի միջև: Ինքը` Թոխյանը, խորհրդարանական կառավարման մոդելի կողմնակիցներից չէ և համաձայն չէ այն տեսակետին, որ խորհրդարանական կառավարման մոդելը ավելի ժողովրդավարական է: Այնուամենայնիվ, երկրի առաջին քաղաքական մարմին դառնալու հանգամանքը, ՍԴ անդամի կարծիքով, ողջունելի է:
Նա դրական է համարում նաև Ազգային ժողովի կողմից որոշ պաշտոնյաների` ՀՌԱՀ նախագահի, ԿԲ նախագահի ևն ընտրությունը որակյալ մեծամասնությամբ (3/5-րդով): «Այդ հանգամանքը իշխանությանն ավելի կոմպրոմիսային կդարձնի: Ուզես-չուզես քաղաքական մեծամասնությունը պետք է գնա կոալիցիայի, համաձայնությունների ընդդիմության հետ, որ հարցի լուծումը լինի, այլապես, դու չես կարող որևէ բարձրաստիճան անձի նշանակում անես: Սա բարձրացնում է ընդդիմության դերակատարումը»,-նշեց բանախոսը:
Թեմային առնչվող հրապարակումներ`
Նոր Սահմանադրությամբ դատավորների «վախը չափողը» դառնում է ԱԺ-ն. Պարգև Օհանյան
Սահամանադրության նախագծով դատավորների անկախության երաշխիքն ավելի բարձր է, քան գործող Սահամանդրությամբ. Իշխանյան
Սահմանադրության նախագծում ամեն ինչի մեջ տրամաբանություն կա, մնում է լավ աշխատեցնել. Գագիկ Ղազինյան
Արա Զոհրաբյան. Ապագա Սահմանադրությունը, ընդունվելու դեպքում, չպետք է տեղ թողնի նույնասեռ ամուսնությունների համար
Վենետիկի հանձնաժողովը աննախադեպ գոհունակություն է հայտնել Սահմանադրության նախագծի վերաբերյալ. Արա Ղազարյան
2-րդ փուլի անցկացումը ժողովրդավարական ձեռքբերում է. Վարդան Պողոսյան
Իրական ականը հենց նախագծի հիմնադրույթներն աղավաղված ներկայացնելն է. Գևորգ Դանիելյան
Սահմանադրությամբ երկրի կառավարման մոդելի հստակեցումը ժամանակի պահանջն էր. Ռուստամ Մախմուդյան