Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Եթե կոչեր են լինում այլ պետության կազմի մեջ մտնելու՝ դա դատապարտելի է, անեծք է, մենք գիտենք, թե ինչ դժվարությամբ ենք հասել մեր անկախությանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց գրականագետ Դավիթ Գասպարյանն՝ անդրադառնալով ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի կոչին:
Նրա խոսքերով՝ եթե հասարակության մեջ կա մեկ հոգի, որ նման կոչ է անում, ուրեմն պետք է ձգտել էլ ավելի ամրապնդեն պատականությունը. «Չեմ ցանկանում որակել և պիտակ կպցնել այդ մարդուն, սակայն մերժում եմ այդ մարդու գոյությունը»:
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանն էլ ասաց.«Նա երիտասարդ կարիերիստ է, որը մտել է հոսանքների մեջ, դա իր պրոբլեմն է: Մենք պետք է հասկաանանք, ում ենք մեդալ տալիս ու ինչի համար: Նա ՀՀ քաղաքացի չէ և չի արտահայտում մեր երկրի շահերը, նա ընտրել է օտարը: Մենք ենք այս երկրի տերը, ոչ թե ուրիշ երկիրի վասալն է գալու և ասի, թե ինչ անենք»: