Հայ-իրանական երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները կսկսվեն հաջորդ շաբաթվանից
Տնտեսություն
11:41 13/08/2015

Հայ-իրանական երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները կսկսվեն հաջորդ շաբաթվանից

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործադիրի այսօրվա նիստի սկզբում հայտարարեց, որ մի քանի օր առաջ ստորագրվել է Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման պայմանագիրը, ինչը նշանակում է, որ գործընթացն սկսված է:

Նրա խոսքերով՝ դա նշանակում է, որ շինարարությունը կսկսվի հաջորդ շաբաթ: «Համոզված եմ, որ Իրանի հետ համագործակցոթյունը հատկապես էներգետիկ ոլորտում կնպաստի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճին: Հայաստանի կառավարությունը ողջունում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունն ու կարևորում Իրանի ու միջազգային միջոնրդների կառուցողական ջանքերը: Պետք է արձանագրել, որ սրանով տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հասնելու հարցում կարևոր քայլ է կատարվել»,-ասաց Հ.Աբրահամյանը:

Վարչապետը հայտնեց, որ Իրանը Հայաստանի համար կարևոր ու հուսալի երկիր է, իսկ մեր ժողովուրդները դարերի պատմություն ունեն:

«Ես լիահույս եմ, որ Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները նոր մակարդակի են հասել, և հայկական կողմը ջանք չի խնայելու իրացնելու բոլոր հնարավորությունները»,- ընդգծեց Հ.Աբրահամյանը:

Placeholder
Հայ-իրանական երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները կսկսվեն հաջորդ շաբաթվանից