Իջևանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն նախկին ԲՀԿ-ականին է սատարելու. ՀԺ
Օրվա մամուլ
10:32 14/08/2015

Իջևանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն նախկին ԲՀԿ-ականին է սատարելու. ՀԺ

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ Իջևանի քաղաքապետ, նախկին ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը Հանրապետական կուսակցությանն անդամագրելու դիմում է գրել:

Թադևոսյանը նաև հայտարարել է, որ սեպտեմբերի 13-ին սպասվող Իջևանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն հենց Ղալումյանի թեկնածությունն է առաջադրելու: Ղալումյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում էր գրել փետրվարի 12-ի սկանդալային դեպքերից հետո:

Այնինչ, 2001 թ. նոյեմբերին, երբ առաջին անգամ Իջևանի քաղաքապետ առաջադրված ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը հաղթեց ՀՀԿ-ական գործող քաղաքապետին, դեռևս պաշտոնապես չձևավորված, բայց համագործակցող ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչները և մասնավորապես ԲՀԿ-ն, որը մեծ կազմով Իջևանում էր, հայտարարում էին, թե իշխանափոխությունը սկսվում է Իջևանից»:

Placeholder
Իջևանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն նախկին ԲՀԿ-ականին է սատարելու. ՀԺ