«Մանկական Նոր Ալիք» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցրել է 3-րդ տեղը (լուսանկարներ)
Մշակույթ
18:03 14/08/2015

«Մանկական Նոր Ալիք» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցրել է 3-րդ տեղը (լուսանկարներ)

Ղրիմում անցկացված «Մանկական Նոր Ալիք» մրցույթում Հայաստանը ներկայացնող Մերի Քոչարյանը զբաղեցրել է երրորդ տեղը:

«Շնորհավոր Հայաստաաաան....Մանկական Նոր Ալիքում պատվավոր 3-րդ մրցանակը մերն է»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհու երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանը:



Մրցույթի պաշտոնական էջի հաղորդմամբ, առաջին երկու տեղերը զբաղեցրել են Ռուսաստանի ներկայացուցիչները:



Նշենք, որ մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2008-ին, 2009-ին մրցույթի կազմակերպիչները ստացել են մասնակցության 400 հայտ 20 երկրից:



Լուսանկարները՝ Կյոկչյանի ֆեյսբուքյան էջից

Placeholder
«Մանկական Նոր Ալիք» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցրել է 3-րդ տեղը (լուսանկարներ)