Օպերա` Սթիվ Ջոբսի մասին
Մշակույթ
19:09 15/08/2015

Օպերա` Սթիվ Ջոբսի մասին

Ամերիկյան Նյու-Մեքսիկո նահանգում կներկայացվի օպերա Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի մասին: Օպերայի անվանումն է` The (R)evolution of Steve Jobs և հանրությանը կներկայացվի 2017 թվականին:

Օպերային ներկայացման ընթացքում կցուցադրվեն Ջոբսի կյանքի ամենահետաքրքիր պահերը: Լիբրետոյի հեղինակն է Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Մարք Քեմփբէլը, իսկ կոմպոզիտորը կլինի Մէյսոն Բեյթսը: Bazaar.ru-ի փոխանցմամբ, ամերիկացի կոմպոզիտորը հայտարարել է, որ պատրաստ է հանդիսատեսին նոր էներգետիկա տալ` ստացված էլեկտրոնային երաժշտության և դասական գործիքների սինթեզից:

Օպերան կներկայացվի Սանտա-Ֆե քաղաքի օպերային թատրոնում, որտեղ արդեն պատրաստվում են «ինովացիոն» մոտիվներով լիբրետոն ներկայացնելու համար:

Placeholder
Օպերա` Սթիվ Ջոբսի մասին