Թուրքագետ. Հայկական կողմը զերծ է մնում գերտերությունների միջև պայքարին մասնակցելուց (տեսանյութ)
Քաղաքական
12:22 15/08/2015

Թուրքագետ. Հայկական կողմը զերծ է մնում գերտերությունների միջև պայքարին մասնակցելուց (տեսանյութ)

Վերջին ամիսներին իրավիճակը Մերձավոր արևելքում բավականին սրվել է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տարածաշրջանային փորձագետ, թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:

«Իրավիճակը սրվել է հատկապես թուրք-քրդական համատեքստում, քանի որ թուրքական Սուլուչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ բազմաթիվ քրդեր զոհվեցին»,-նշեց թուրքագետը:

Նա նկատեց, որ «Իսլամական պետության» ուժերը հակված են հարաբերությունների էլ ավելի սրացմանը. «Թուրքիան ներկայումս ակտիվացրել է իր ջանքերը և իսլամական հենակետերը գնդակոծելու պատրվակով՝ գնդակոծում է հիմնականում քրդական հենակետերը»:

Մ. Խուդավերդյանի կարծիքով լարվածությունը ներկայումս չունի թուլացման որևէ միտում և առաջիկայում այդքան էլ ակնկալելի չէ:

Ինչ վերաբերում է Թուրքիայում արտահերթ ընտրություններին՝ թուրքագետն ասաց, որ դրա մասին խոսելը դեռ վաղ է. «Թուրիքայում առկա է ԱՄՆ հսկա ռազմաբազա, և արևմտյան կլողմը ունի բավական մեծ ազդեցություն, այդ պատճառով էլ դա նաև պայմանավորված է ԱՄՆ ղեկավարության թելադրանքից»:

Նրա խոսքերով այս իրավիճակում Հայաստանի ղեկավարությունը վարում է ճկուն և ադեկված քաղաքկանություն. «Հայկական կողմը, ըստ իս, բավական ադեկվատ է պահում իրեն և զերծ է մնում գերտերությունների միջև պայքարին մասնակցելուց: Գերտերությունների պայքարի հիմնական թիրախը Իրաքն է»:

Ամփոփելով ասուլիսը՝ բանախոսը նշեց, որ Թուրքիայում անկայունությունները շարունակական բնույթ կկրեն:

Placeholder
Թուրքագետ. Հայկական կողմը զերծ է մնում գերտերությունների միջև պայքարին մասնակցելուց (տեսանյութ)