Դեսպան. Հայաստանը պատրաստ է ակտիվորեն համագործակցել Իրանի հետ ՏՏ ոլորտում
Տնտեսություն
13:08 17/08/2015

Դեսպան. Հայաստանը պատրաստ է ակտիվորեն համագործակցել Իրանի հետ ՏՏ ոլորտում

Հայաստանը պատրաստ է ակտիվորեն համագործակցել Իրանի հետ տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտության ոլորտում: Այս մասին ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վայեզիի հետ հանդիպմանն ասել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ու ավելացրել, որ այդ գործում ինքն ակնկալում է իրանական համապատասխան մարմինների աջակցությունը:

Նախարար Վայեզին իր լիակատար աջակցությունն է հայտնել ՀՀ դեսպանի առաջարկության կապակցությամբ: Նա նաև հավելել է, որ Իրանն ունի մեծ փորձառություն հեռահաղորդակցության, արբանյակային, ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելու գործում և պատրաստ է այդ ուղղությամբ համագործակցել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային այլ երկրների ընդգրկմամբ՝ բազմակողմ ձևաչափով:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, իրանցի նախարար Վայեզիի խոսքով, հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ, հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը Իրանի նախագահ Ռոհանիի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:

Placeholder
Դեսպան. Հայաստանը պատրաստ է ակտիվորեն համագործակցել Իրանի հետ ՏՏ ոլորտում