Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գ. Մինասյան. Թերություններից զերծ չէ նաև առաջարկվող խորհրդարանական համակարգը (Տեսանյութ)
«Կիսանախագահական համակարգն ունի իր թերությունները, սակայն թերություններից զերծ չէ նաև այն կառավարման ձևը, որին մենք անցում ենք կատարելու»,-այսօր լրագրողների հետ հադիպմանն ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Նա գործող համակարգի ամենամեծ թերությունն այն է համարում, որ կա երկու առաջնային մանդատ ունեցող սուբյեկտ, մեկը՝ ՀՀ նախագահը, երկրորդը՝ խորհրդարանը, և այս իրավիճակում, եթե նրանք նույն քաղաքական ուժը չեն ներկայացնում, կոնֆլիկտն անխուսափելի է դառնում. «Մենք շրջանցել ենք սա միշտ, քանի որ երկրի նախագահն ու խորհրդարանական մեծամասնությունը նույն ուժից են եղել, բայց հնարավոր է այլ իրավիճակ և վաղ թե ուշ կոնֆլիկտներն անխուսափելի կդառնան»:
Պատգամավորը նաև նշեց, որ թերություններից զերծ չի մնում նաև առաջարկվող խորհրդարանական համակարգը:
Ըստ նրա, հիմնական թերությունն անկայունությունն է. «Եթե 50+1 տոկոս ձայնով ընտրում եք կառավարություն, ապա մեկ պատգամավորի հեռացումը բերելու է նրան, որ կառավարությունը պետք է հրաժարական տա: Խնդրին հանդիպել են խորհրդարանական համակարգի երկրները, իսկ ամենաշատը տառապել է Իտալիան, որտեղ էլ գտնվել է այդ խնդրի լուծման մի ճանապարհ՝ կայուն մեծամասնության ստեղծումը:
Նախորդող հրապարակում՝
Որոշումը կայացնելու է հասարակությունը. Գ. Մինասյանը` ՍԴ բարեփոխումների մասին (Տեսանյութ)