Որոշումը կայացնելու է հասարակությունը. Գ. Մինասյանը` ՍԴ բարեփոխումների մասին (Տեսանյութ)
Քաղաքական
12:53 17/08/2015

Որոշումը կայացնելու է հասարակությունը. Գ. Մինասյանը` ՍԴ բարեփոխումների մասին (Տեսանյութ)

Հասարակության մասնակցությունը սահմանադրական բարեփոխումներին չափազանց կարևոր է, ինչպես նաև շատ կարևոր է տեղեկացվածությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ այս տարվա թիվ մեկ քաղաքական օրակարգային հարցը համարելով սահամանադրական բարեփոխումները:

«Սա չափազանց պատասխանատու մի շրջան է: Անկախ նրանից, թե քաղաքական ուժերն ինչպիսի գնահատական կտան, միևնույն է, որոշումը կայացնելու է հասարակությունը: Կարևորը, որ այդ որոշումը լինի գիտակցված»,-նշեց Գ. Մինասյանը:

Ըստ նրա՝ խորհրդարանական համակարգի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը լինելու է խորհրդարանական փոքրամասնությունների հետ համագործակցելը. «Նոր սահմանադրությամբ կարևոր խնդիրներ է լուծվում՝ կիսանախագահական համակարգին բնորոշ կոնֆլիկտային իրավիճակից զերծ մնալը, ընդդիմության և հասարակության դերի մեծացումը»:

Անդրադառնալով նախագծում ազգային փոքրամասնությունների հետ իրավահավասարության դրույթին, նա նշեց, դա ողջունելի է, քանի որ այդ կերպ մեծանում է համախմբվածությունը նրանց համայնքների հետ:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ասաց, որ սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ ինը առաջարկություն են ներկայացրել, որոնցից առանձնացրեց երեքը. առաջինը կայուն մեծամասնության ձևավորումը, երկրորդը` կառավարությունն իր թիկունքում ունենա այդ կայուն մեծամասնությունը, իսկ երրորդ` օրենսդրական նախաձեռնությունների հետ է կապված:

Առաջարկությունների մասին առավել մանրամասն՝ տեսանյութում:

Placeholder
Որոշումը կայացնելու է հասարակությունը. Գ. Մինասյանը` ՍԴ բարեփոխումների մասին (Տեսանյութ)