ՀՀ գյուղնախարարն առանձնազրույց կունենա վրացի պաշտոնակցի հետ
Տնտեսություն
10:26 17/08/2015

ՀՀ գյուղնախարարն առանձնազրույց կունենա վրացի պաշտոնակցի հետ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիայի հրավերով երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Թբիլիսի:

ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախարարը գյուղատնտեսության բնագավառում վրացական փորձին ծանոթանալու նպատակով կայցելի ագրոսերվիս կենտրոն, ձկնաբուծական տնտեսություններ, կլինի գինու գործարաններում և մի շարք այլ ընկերություններում:

Նախատեսվում է նաև Սերգո Կարապետյանի առանձնազրույցը վրացի պաշտոնակցի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր` գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ:

 


 

 

 

Placeholder
ՀՀ գյուղնախարարն առանձնազրույց կունենա վրացի պաշտոնակցի հետ