Մոնակոյում զվարճացող օլիգարխներն ու պաշտոնյաները 1 օրով վերադարձել են Հայաստան. «Ժամանակ»
Օրվա մամուլ
10:36 18/08/2015

Մոնակոյում զվարճացող օլիգարխներն ու պաշտոնյաները 1 օրով վերադարձել են Հայաստան. «Ժամանակ»

Մոսկվաբնակ գործարար Սամվել Կարապետյանն իր ծննդյան տարեդարձն այսօր կտոնի Մոնակոյում: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ տարեդարձին մասնակցելու նպատակով Կարապետյանի սանիկների մի մասը՝ Գագիկ Ծառուկյանն ու իր փեսան՝ Հովիկ Աբրահամյանի որդին, Գագիկ Բեգլարյանն ու Սամվել Ալեքսանյանը մեկնել են Մոնակո:

Սակայն երեկ թերթը տեղեկացել է, որ տոնակատարությունների նախապատրաստական աշխատանքներն ընդհատվել են մեկ օրով, քանի որ նրանք վերադարձել են Հայաստան՝ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հոր և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոր հոգեհանգստի արարողությանը մասնակցելու: Թերթին հասած լուրերով՝ նրանք այսօր կրկին Մոնակոյում կլինեն:
 

Placeholder
Մոնակոյում զվարճացող օլիգարխներն ու պաշտոնյաները 1 օրով վերադարձել են Հայաստան. «Ժամանակ»