Հովիկ Աբրահամյանը կմեկնի Չինաստան՝ քննարկելու Իրան-Հայաստան երկաթգծի վերաբերյալ հարցեր
Քաղաքական
11:44 18/08/2015

Հովիկ Աբրահամյանը կմեկնի Չինաստան՝ քննարկելու Իրան-Հայաստան երկաթգծի վերաբերյալ հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախատեսում է մեկնել Չինաստան: Բազեականների հետ հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարը հայտարարել է, որ այցի ընթացքում իր չին գործընկերոջ հետ կքննարկի նաև Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրում Չինաստանի ներգրավվածության հարցը:

Հիշեցնենք, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանը չինական կողմից առաջարկներ է ստացել Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման վերաբերյալ:

«Չինական կողմը շահագրգռվածություն ունի և իմ կարծիքով, շատ լավ առաջարկներ է արել, քննարկենք, տեսնենք, դա ոնց կարող ենք իրականացնել»,-նշել էր Գ. Բեգլարյանը:

Ինչ վերաբերում է Իրանի հետ հարաբերություններին, ապա վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ասել է.

«Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները ակտիվանում են և առաջիկայում այլ ծրագրեր ևս կիրականացվեն»:

Նշենք, որ շուտով կսկսվեն Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդիչ գծի կառուցման աշխատանքները, նման երկու էլեկտրահաղորդիչ գծեր են կառուցվելու նաև Հայաստանի և Վրաստանի միջև, ինչի արդյունքում մեր երկիրը կամրապնդի իր դիրքերը՝ որպես էլեկտրաէներգիա արտահանող պետություն:

Նախորդող լուրեր՝
Վարչապետ. Առաջիկա օրերին ՀԷՑ-ում կմեկնարկի միջազգային աուդիտի գործընթացը
Air Armenia-ի սեփականատիրոջը ծեծելու հարցը պետք է լուծվի իրավական դաշտում. Հովիկ Աբրահամյան

Placeholder
Հովիկ Աբրահամյանը կմեկնի Չինաստան՝ քննարկելու Իրան-Հայաստան երկաթգծի վերաբերյալ հարցեր