Հերթապահության կանոնները խախտելու հետևանքով զինծառայող է մահացել
Իրավունք
15:03 19/08/2015

Հերթապահության կանոնները խախտելու հետևանքով զինծառայող է մահացել

ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում նախօրեին՝ ժամը 23:40-ի սահմաններում, մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակահերթի արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, 1990 թ. ծնված Ա. Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

Ա. Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ)։

ՔԿ-ից տեղեկացնում են, որ նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

 

Placeholder
Հերթապահության կանոնները խախտելու հետևանքով զինծառայող է մահացել