Զորոն նոր ֆիլմի հերոս կդառնա
Մշակույթ
20:00 19/08/2015

Զորոն նոր ֆիլմի հերոս կդառնա

Դիմակով հանրահայտ հերոս-վրիժառուն կդառնա նոր` «Զորոն վերածնվում է» ֆիմի հերոսը: Գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով The Hollywood Reporter-ին:

Ջոնաթան Մակկալիի արկածային սիրավեպի հերոսը, որը հայտնվել էր 1919 թվականին, գնում է Կալիֆորնիա` անմեղ մարդկանց  չարագործներից պաշտպանելու: Ենթադրվում է, որ Զորոյին կմարմնավորի Գայել Գարսիա Բերնալը, սակայն դեռ հաստատված չէ: Անհայտ են նաև ռեժիսորի և սցենարիստի անունները:

Նկարահանումները սկսվելու են հաջորդ տարվա մարտից:

Վերջին ֆիլմը Զորոյի մասին եղել է 1998 թվականին Անտոնիո Բանդերասի մարմնավորմամբ՝ «Զորոյի դիմակը»:


 

 

 

Placeholder
Զորոն նոր ֆիլմի հերոս կդառնա