ՀՅԴ ներկայացուցիչները նախօրեին հանդիպել են նախագահին. ՀԺ
Օրվա մամուլ
10:20 20/08/2015

ՀՅԴ ներկայացուցիչները նախօրեին հանդիպել են նախագահին. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ Հայ հեղափոխական դաշնակցության ղեկավար կազմի ներկայացուցիչները նախօրեին Բաղրամյան 26-ում հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, քննարկման առանցքային թեման եղել են սահմանադրական փոփոխությունները։

«Ոչ ՀՅԴ-ից, ոչ էլ նախագահականից առայժմ սույն տեղեկության պաշտոնական հաստատում չկա, քննարկման մանրամասներ դեռ հայտնի չեն։ Չի բացառվում, որ ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանի հետ առաջիկա օրերին մեկ հանդիպում ևս ունենա մյուս քաղաքական ուժերի հետ»,-գրել է թերթը։

Placeholder
ՀՅԴ ներկայացուցիչները նախօրեին հանդիպել են նախագահին. ՀԺ