Թուրքիայում խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 1-ին
Քաղաքական
16:18 21/08/2015

Թուրքիայում խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 1-ին

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում նշանակվել են նոյեմբերի 1-ին, գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Reuters-ը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նրա խոսքերով՝ եկող շաբաթվա սկզբում վարչապետ Դավութողլուն կզբաղվի ժամանակավոր կառավարության ձևավորմամբ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ավելի վաղ նշվել էր, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի կարողացել համաձայնության գալ «Ազգայնական շարժում» կուսակցության հետ՝ կոալիցիա ձևավորելու մասին:
 

 

 

Placeholder
Թուրքիայում խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 1-ին