Քաղաքացուն ապտակած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են
Իրավունք
10:40 22/08/2015

Քաղաքացուն ապտակած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են

Երեկ Հանրապետության հրապարակում ՀՀ քաղաքացուն ապտակած ՊՊԾ գնդի ոստիկանի ծառայողական լիազորությունները դադարեցվել են: Panorama.am-ին այս մասին հայտնեցին ոստիկանության հասարկայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հրաժարվելով հայտնել ոստիկանի անուն ազգանունը: Դեպքի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն:

Հիշեցնենք՝ նախօրեին «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը հանրահավաք էր անցկացնում Հանրապետության հրապարակում, որի մեկնարկից քիչ առաջ նախաձեռնության կազմակերպիչներից երեքը բերման էին ենթարկվել: Իրենց ընկերներին ազատ արձակելու պահանջով, մասնակիցները փորձել էին փակել փողոցի երթևեկելի մասը: Ոստիկանները քաշքշել էին նստածներին, փողոցից հեռացնելու նպատակով, այնուհետև ոստիկաններից մեկը ապտակել էր կանգնած մի տարեց մարդու:

Նախորդող հրապարակում՝
ՄԻՊ-ը վարույթ է սկսում ոստիկանի կողմից երեկ բռնություն կիրառելու փաստով
 

Placeholder
Քաղաքացուն ապտակած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են