Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Սահմանադրական փոփոխությունների նախագիծը չի կարող ստանալ ժողովրդավարացմանը խոչընդոտող որակում»
Հայաստանի սահմանադրական փոփոխությունների նախագծում կան կետեր, որոնք դրական են գնահատվում, կան նաև կետեր, որոնք էական փոփոխությունների կարիք ունեն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վենետիկի հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գրաբենվարթերը:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նոր սահմանադրությունը երաշխավորում է, որ Հայաստանում ժողովրդավարությունը նոր մակարդակի վրա է լինելու, ասաց. «Մենք որպես փորձագետներ չենք կարող երաշխավորել ամբողջ գործընթացը, չենք կարող սերտեֆիկատ տալ, որ երկու տարի հետո ժողովրդավարությունն ավելի լավ կլինի, թե ոչ: Կարող ենք նայել տեքստին, ենթատեքստին, գնահատել, ինչքանով է այն համապատասախանում եվրոպական չափանաիշներին, արդյոք համահունչ է լավագույն պրակտիկային, որ գոյություն ունի»:
Նաև ավելացրեց, Վենետիկի հանձնաժողովը, երբ մասնակցում է նախագծերի քննարկումների, որևէ կերպ չի օրինականացնում նոր մի կարգ:
«Ինչ մենք ցանկանում ենք ասել այն է, որ Սահմանադրությունը ուղղորդում է մեզ դեպի ժողովրդավարական գործընթացներ և այն, ինչ մենք այսօր ունենք, չենք կարող ասել, որ չի համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին»,-ասաց փորձագետը` միաժամանակ նշելով, որ ներկայացված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չի կարող ստանալ ժողովրդավարացմանը խոչընդոտող որակում:
Եվրոպացի փորձագետն ասաց, որ փոփոխությունների վերջնական տարբերակի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը կտա իր եզրակացությունը հոկտեմբերի վերջին. «Մեր այս այցի ընթացքում մենք հավաքում ենք բոլոր տպավորությունները, նոր տեղեկություններ ենք ստանում, որը ներկայացվելու է մեր նոր փաստաթղում»:
Մինչ այդ՝ սեպտեմբերի կեսերին, կլինի նախավերջին գնահատականը: Վենետիկի հանձնաժողովի վերջնական գնահատականը ընդունվելու է հանձնաժողովի նիստում հոկտեմբերի 26-28-ին: