Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մինչև 2025-ը Երևանի բոլոր դպրոցները կիրականացնեն ներառական կրթություն. Սողոմոնյան
Օգոստոսի 24-ի դրությամբ արդեն 11234 առաջին դասարանցի է ընդունվել դպրոցներ: 2014 թվականի սեպտեմբերի 5-ի դրությամբ առաջին դասարանցիները 11502-ն էին։ Այս մասին այսօր հայտնել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը՝ ներկայացնելով ընթացիկ տարվա ծրագրերի ներկա դրությամբ արձանագրված արդյունքներն
Նա նշել է նաև, որ մասնավոր դպրոցների աճի պայմաններում, անգամ, Գայանե Սողոմոնյանը այս ցուցանիշը բավարար է գնահատում, տեղեկանում ենք քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ներառական դպրոցները 2015 թ.-ին ևս ավելացել են. 6 դպրոցներ ևս ընդգրկվել են ներառական դպրոցների ցուցակում։
«2014 դեկտեմբերի մեկին հանրակրթության մասին օրենքում կատարված փոփոխությունից հետո սկսվում է համընդհանուր ներառման գործընթաց։ Աստիճանաբար այլևս չի լինելու տարանջատում, որակում՝ ներառական կամ ոչ ներառական դպրոց։ Մինչև 2025 թվականը Երևանի բոլոր դպրոցները կիրականացնեն ներառական կրթություն»,- նշել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը և հավելել, որ մինչ այս ծրագրի ամբողջական իրականացման ավարտը մեծ գործընթաց է սպասվում, այդ թվում՝ բազմամասնագիտական կամ աջակցող թիմի անդամների՝ սոցիալական աշխատողների, հոգեբանների, լոգոպեդների, հատուկ մանկավարժների խորացված վերապատրաստմամբ։
Նախորդող հրապարակում՝
Ներառական կրթության մասին. Շատ բաներ հաճախ արվում են, արվելու համար