Ա. Զաքարյան. «Ոչ» ասողների դիրքորոշումը քաղաքականապես պետք է կարծրանա, այլապես կդառնա կապրիզ (Տեսանյութ)
Քաղաքական
12:45 26/08/2015

Ա. Զաքարյան. «Ոչ» ասողների դիրքորոշումը քաղաքականապես պետք է կարծրանա, այլապես կդառնա կապրիզ (Տեսանյութ)

«Սահմանադրական փոփոխություններին «այո» և «ոչ» ասելը չպետք է լինի ինքնանպատակ: «Ոչ»-ի հիմնավորումները գնալով դառնում են ոչ էական»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը:

Նա նշեց, սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասողներին, ովքեր բերում են հիմնավորված փաստարկներ, իրենք ուշադիր լսում են, հաշվի առնում նրանց դիրքորոշումը:

«Ազգային ժողովում քննարկումների ժամանակ «ոչ» ասողների դիրքորոշումը քաղաքականապես պետք է կարծրանա, այլապես կդառնա քաղաքական կապրիզ, երկար կյանք չի կարող ունենալ»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Ա. Զաքարյանի խոսքով, սահմանադրական փոփոխություններ իրականացնելուց առաջ պետք է հասնել առավելագույնս լավ մշակված, համաձայնեցված վերջնարդյունքի, որն էլ դրվի հանրաքվեի:

Նա կարևորեց նաև, որ  մինչև հանրաքվեն լինի վստահություն կատարվելիք փոփոխությունների հանդեպ, որ այդ բարեփոխումները ծառայելու են բոլորի ընդհանուր շահերին:

«Վերջին խոսքը հանրությանն է»,- շեշտեց նա՝ հավելելով, որ ժողովրդավարությունն անընդհատ խնամք է պահանջում, որևէ մի երկիր չի կարող ասել, որ իրեն հաջողվել է կառուցել ժողովրդավարության ամենաբարձր մակարդակը:

Placeholder
Ա. Զաքարյան. «Ոչ» ասողների դիրքորոշումը քաղաքականապես պետք է կարծրանա, այլապես կդառնա կապրիզ (Տեսանյութ)