Դուբնով. ՀՀ-ի նկատմամբ Մոսկվայի որդեգրած քաղաքական գիծը կարճաժամկետ հեռանկարում փոփոխություն չի կրի
Վերլուծություններ
16:40 27/08/2015

Դուբնով. ՀՀ-ի նկատմամբ Մոսկվայի որդեգրած քաղաքական գիծը կարճաժամկետ հեռանկարում փոփոխություն չի կրի

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ ռուսաստանցի քաղաքագետ, Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով փորձագետ Արկադի Դուբնովը տեսակետ է հայտնել, որ Հայաստանի նկատմամբ Մոսկվայի որդեգրած քաղաքական գիծը կարճաժամկետ հեռանկարում փոփոխություն չի կրի:

Վերջինիս խոսքով, հայ-ռուսական հարաբերություններում առկա պայմաններում կշարունակեն գերակայել անվտանգությանն առնչվող հարցերը. «Չեմ կարծում, որ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականությունը մոտ ժամանակներս էական փոփոխություններ կկրի: «Կուշտ տարիները» հետևում են և առկա ճգնաժամի պայմաններում անհրաժեշտ կլինի ձգել գոտիները»,-նշել է Դուբնովը:

Ըստ նրա, ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում նոր լայնածավալ տնտեսական նախագծեր ակնկալելը իրատեսական չէ:

Դրա հետ մեկտեղ, ըստ փորձագետի, հնարավոր է, որ Մոսկվան որոշակի ճշգրտումներ կատարի տարածաշրջանում իր քաղաքականության մեջ, ինչը կապված կլինի այստեղ Իրանի դերի ակտիվացման հետ:

Placeholder
Դուբնով. ՀՀ-ի նկատմամբ Մոսկվայի որդեգրած քաղաքական գիծը կարճաժամկետ հեռանկարում փոփոխություն չի կրի