Ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու մասին
Կրթություն, գիտություն
12:34 27/08/2015

Ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու մասին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել «Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաստատելու մասին»: Համաձայն հրամանի` բակալավրի կրթական ծրագրի համար նվազագույն շեմ է սահմանվել` 75 % /ՄՈԳ/, մագիստրոսի կրթական ծրագրի համար` 80 % /ՄՈԳ/: Այս մասին հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:

Փաստաթղթերն ուսանողները պետք է ներկայացնեն համապատասխան ուսումնական հաստատություն մինչև սեպտեմբերի 11-ը: Միաժամանակ բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներին հանձնարարվել է մինչև սեպտեմբերի 18-ը ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնել պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցման նպատակով` ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` ՀՀ կառավարության կողմից սահմանված անապահովության սահմնային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողների անվանացանկը: 

Նախորդող հրապարակում՝
Ա. Աշոտյան. Կառավարությունը փորձում է անել հնարավորը՝ լավ սովորող ուսանողին օգնելու համար

Placeholder
Ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու մասին