ԱԱԾ-ն այս ամսվա  ընթացքում մոտ  4 մլն դրամի  ավիատոմս է գնել. «Հրապարակ»
Օրվա մամուլ
10:20 28/08/2015

ԱԱԾ-ն այս ամսվա ընթացքում մոտ 4 մլն դրամի ավիատոմս է գնել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ում կարդում ենք. «ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն այս ամսվա ընթացքում մոտ 4 մլն դրամի ավիատոմս է գնել՝ իր աշխատակիցների թռիչքներն ապահովելու համար։

Մասնավորապես ԱԱԾ-ն 3 մլն 573 հազար 561 դրամի թվով 15 հատ ավիատոմս է գնել «Սպուտնիկ» ընկերությունից, որոնց մի մասը «Երևան-Մոսկվա-Երևան, Երևան—Մոսկվա-Կուրգան, ինչպես նաև Կալինինգրադ և հակառակ ուղղությամբ, մի մասն էլ՝ Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ։ Թռիչքներն օգոստոսի 10-ին, 14-ին և 15-ին են տեղի ունեցել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Placeholder
ԱԱԾ-ն այս ամսվա ընթացքում մոտ 4 մլն դրամի ավիատոմս է գնել. «Հրապարակ»