ԲՀԿ-ին սպառնում է հերթական զանգվածային արտահոսքը. ՀԺ
Օրվա մամուլ
10:30 28/08/2015

ԲՀԿ-ին սպառնում է հերթական զանգվածային արտահոսքը. ՀԺ

Փետրվարյան քաղաքական նոկդաունից դեռ ամբողջությամբ ուշքի չեկած ԲՀԿ-ին սպառնում է հերթական զանգվածային արտահոսքը կուսակցությունից: Այս անգամ պատճառը սահմանադրական փոփոխությունների հարցում ԲՀԿ լոյալ վերաբերմունքն է ու «ոչ»-ի ճակատին չմիանալը:

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով` ԲՀԿ-ն լքողների թվում կարող են լինել նաև պատգամավորներ, որոնք նախկինում շատ կոշտ են արձագանքել սահմանադրական փոփոխություններ անցկացնելու Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը: Արտահոսքը կարող է սկսվել սեպտեմբերի սկզբին, երբ ԲՀԿ-ն իր քննարկումները կավարտի և այն կամփոփի քաղխորհրդի նիստում:

Մեկնաբանելով հերթական արտահոսքի հնարավորությունները` ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը թերթի հետ զրույցում ասել, որ ներկա պահին իրենց կուսակցությունում քննարկումները շարունակվում են:

«Այս պահին մեզ մոտ քննարկումները շարունակվում են և մենք չենք պատրաստվում ապատեղեկատվություններին պատասխան տալ»,-ասել է Բաբայանը:
Placeholder
ԲՀԿ-ին սպառնում է հերթական զանգվածային արտահոսքը. ՀԺ