Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության վարչության նիստին մասնակցել է Skype-ի միջոցով.  «Ժամանակ»
Օրվա մամուլ
10:41 28/08/2015

Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության վարչության նիստին մասնակցել է Skype-ի միջոցով. «Ժամանակ»

«Ժառանգությունը» երեկ կուսակցության վարչության նիստում որոշել է մերժել նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը և չգնալ Բաղրամյան 26՝ սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցության:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նիստը տեղի է ունեցել առանց կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայության: «Ժառանգության» վարչության անդամները հավաքվել են, միացրել են Skype-ը, որի միջոցով էլ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնել է իր տեսակետը:

Թերթը նշում է, որ կուսակցության անդամների մեծ մասը այդպես էլ չի հասկացել, թե ինչ է ուզում ասել Րաֆֆի Հովհաննիսյանը, ի վերջո՝ նա կո՞ղմ է սահմանադրական փոփոխություններին, թե՞ ոչ:
Placeholder
Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության վարչության նիստին մասնակցել է Skype-ի միջոցով. «Ժամանակ»