Արջը ՌԴ-ից անցել է Չինաստան ու վախեցրել տուրիստներին
Տնտեսություն
10:32 31/08/2015

Արջը ՌԴ-ից անցել է Չինաստան ու վախեցրել տուրիստներին

Սև արջը Ռուսաստանի կողմից լողալով անցել է Ուսսուրի գետն ու հայտնվել Չինաստանում: Բի-Բի-Սի-ն գրում է, որ արջը խուճապ է առաջացրել գետի մոտ գտնվող այգու տուրիստների շրջանում: 

Կենդանին, ամենայն հավանականությամբ, վախենալով մարդկանցից, փախել է մոտակա գործարանային շինություն:

Սահմանապահ ծառայությունը տարհանել է մարդկանց, հետո արջին քնեցրել են, ավելի ուշ՝ բաց թողել:

Placeholder
Արջը ՌԴ-ից անցել է Չինաստան ու վախեցրել տուրիստներին