Արձանագրվել է շուրջ 4% կիսամյակային տնտեսական աճ. Վարչապետը՝ ԱՎԾ-ի հրապարակած տվյալների մասին
Տնտեսություն
15:32 31/08/2015

Արձանագրվել է շուրջ 4% կիսամյակային տնտեսական աճ. Վարչապետը՝ ԱՎԾ-ի հրապարակած տվյալների մասին

Մինչ գործադիրի նիստի սկսվելը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ այսօր Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած այս տարվա առաջին կիսամյակի տնտեսական աճի ցուցանիշերին:

Ըստ այդմ, այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսի տնտեսական աճ, երկրորդ եռամսյակում՝ 5,1 տոկոս տնտեսական աճ: Արդյունքում՝ արձանագրվել է շուրջ 4% կիսամյակային տնտեսական աճ:

«Արտերկրից եկող տրասնֆերտների էական նվազման պարագայում, հատկապես՝ կարևորովում է գյուղատնտեսական ոլորտում արձանագրված աճը, որը լրջորեն մեղմում է արտաքին գործոններով պայմանավորված մեր քաղաքացիների գնողունակության կորուստը, ինչպես նաև մեր արտահանման բազմազանությունը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը նաև նշեց, որ այժմ ավելի շատ ենք սկսել արտահանել: Հ.Աբրահամյանը տնտեսության ոլորտի գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց հանրությանը մանրամասն ենրկայացնել կիսամյակի տնտեսական արդյունքները:
 

Placeholder
Արձանագրվել է շուրջ 4% կիսամյակային տնտեսական աճ. Վարչապետը՝ ԱՎԾ-ի հրապարակած տվյալների մասին