Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ոչ թալանին». Բաղրամյանից քաղաքացիներ են բերման ենթարկվել (լուսանկարներ)
«Ո՛չ թալանին» նախաձեռնության ակցիայի մասնակիցները պարբերաբար փորձում են փակել Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկի հատվածում: Ոստիկանությունը շարք է կազմել ու թույլ չի տալիս ակցիայի մասնակիցներին դուրս գալ մայթերից:

Ակցիայի մասնակիցների խոսքով, իրենց նպատակն է փակել փողոցը՝ այդկերպ հիշեցնելով իրենց պահանջի մասին՝ չեղարկել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը:

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ ոստիկանությունը Մաքսիմ Սարսգյանին, Արտյուշ Չիբուխչյանին, Վահրամ Պետրոսյանին և ևս երկու հոգու բերման է ենթարկել:

Հիշեցնենք, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը հայտարարել էր, որ այսօրվանից սկսում է փողոցային պայքարը:


Նախորդող հրապարակում՝
«Ոչ թալանին». Հնարավոր է Բաղրամյանի կրկնությունը