Վարչապետ. Արփինե Հովհաննիսյանն արդարադատության նախարարի թեկնածուներից  է
Քաղաքական
12:14 01/09/2015

Վարչապետ. Արփինե Հովհաննիսյանն արդարադատության նախարարի թեկնածուներից է

Հայաստանի արդարադատության նախարարի թեկնածուներից է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանն է: Լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով, նախագահ Սերժ Սարգսյանի հետ կքննարկեն, որոշում կկայացնեն և առաջիկա 10-15 օրերի ընթացքում կնշանակեն արդարադատության նոր նախարար:

Պատասխանելով հարցին, թե ո՞րն է ձգձգման պատճառը, Հ. Աբրահամյանն ասաց, որ արձակուրդային շրջան էր: Ըստ նրա,
այս ընթացքում նախարարության բնականոն աշխատանքը չի խաթարվել:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հուլիսի 14-ի հրամանագրով Հովհաննես Մանուկյանն ազատվել էր Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնից: Պաշտոնակատար է նշանակվել փոխնախարար Արսեն Մկրտչյանը:

Placeholder
Վարչապետ. Արփինե Հովհաննիսյանն արդարադատության նախարարի թեկնածուներից է