Օտարերկրյա ներդրումների ծավալը նվազել է. ՀԺ
Օրվա մամուլ
10:26 01/09/2015

Օտարերկրյա ներդրումների ծավալը նվազել է. ՀԺ

Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քչացել է մոտ 3 անգամ՝ 180 միլիոն դոլարից նվազելով մինչև 65 միլիոն դոլարի։

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ նվազել են գրեթե բոլոր երկրներից մեր տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում կատարված ներդրումները։ Բացառություն է կազմում թերևս միայն հանքարդյունաբերության ոլորտը։ Ուշագրավ է, որ առաջին կիսամյակն է, ինչ Հայաստանը գտնվում է նոր տնտեսական տարածքում՝ Եվրասիական տնտեսական միությունում, և հայտարարվում էր, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումները կշատանան։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Օտարերկրյա ներդրումների ծավալը նվազել է. ՀԺ