Չինարիից Երևան տեղափոխված զինծառայողի վիճակը գնահատվում է  կայուն ծանր. Ասատուրյան
Առողջություն
11:25 03/09/2015

Չինարիից Երևան տեղափոխված զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր. Ասատուրյան

Չինարի գյուղին մոտ տեղակայված հենակետում հակառակորդի կրակոցներից սեպտեմբերի 1-ին վիրավորված 22-ամյա Գոռ Գևորգյանի վիճակը կայուն  ծանր է: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական կայազորային հոսպիտալի պետ, բժշկական ծառայության գնդապետ Արամ Ասատուրյանը:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին հակառակորդը մի քանի ժամ գնդակոծել էր Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար և Չինարի գյուղերը: Երկու զինծառյող վիրավորվել էին: Նրանցից մեկը տեղափոխվել էր Երևան, մյուսը գտնվում էր Բերդի հոսպիտալում:

Ա. Ասատուրյանի խոսքով, Գոռ Գևորգյանն ունի որովայնի, կրծքավանդակի վնասվածքներ, ստորին վերջույթների բազմաթիվ բեկորային վնասվածքներ:

Նախորդող հրապարակումներ՝
Հովհաննիսյան. Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այժմ համեմատաբար հանգիստ է
Հակառակորդի կրակոցներից վիրավորված մոր և որդու կյանքին վտանգ չի սպառնում
Ա. Հովհաննիսյան. Վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Placeholder
Չինարիից Երևան տեղափոխված զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր. Ասատուրյան