Գյումրիի ներկա և նախկին քաղաքապետների միջև նոր սկանդալ է հասունանում. ՉԻ
Օրվա մամուլ
09:49 03/09/2015

Գյումրիի ներկա և նախկին քաղաքապետների միջև նոր սկանդալ է հասունանում. ՉԻ

Գյումրիի ներկա և նախկին քաղաքապետների՝ Սամվել Բալասանյանի և Վարդան Ղուկասյանի միջև նոր սկանդալ է հասունանում:

«Չորրորդ իշխանության» փոխանցմամբ՝ քաղաքապետարանը երեկվանից դադարեցրել է Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակին պատկանող թիվ 22 երթուղու աշխատանքները, երթուղի, որը համարվում է բավականին եկամտաբեր:

«Սա բնականաբար դուր չի եկել Վարդան Ղուկասյանին ու նրա ընտանիքին: Հիմա մի իրավիճակում, երբ Ղուկասյանի ու Բալասանյանի հարաբերությունները մեղմ ասած լարված են, նման որոշումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ«,-գրել է թերթը:

Placeholder
Գյումրիի ներկա և նախկին քաղաքապետների միջև նոր սկանդալ է հասունանում. ՉԻ