Արդարադատության նախարար կլինի Արփինե Հովհաննիսյանը
Քաղաքական
15:54 04/09/2015

Արդարադատության նախարար կլինի Արփինե Հովհաննիսյանը

Հանրապետական կուսակցությունը քննարկել է և որոշվել է, որ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը կնշանակվի արդարադատության նախարարի պաշտոնում: Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Մենք արդեն քննարկեցինք, Արփինե Հովհաննիսյանը նախագահի կողմից կնշանակվի որպես արդրադատության նախարար»,- ասաց Սահակյանը:

Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում ներկայացվել է Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը Արդարադատության նախարարի պաշտոնում: «Հանրապետական կուսակցությունում դրական են տրամադրված ու դրական են գնահատում Արփինե Հովհաննիսյանի գործունեությունը։ Այսօր բացառապես քննարկել ենք նրա հարցը։ Նախագահը խորհրդակցել է գործադիր մարմնի անդամների հետ ու իր որոշումը կկայացնի»,-ասել էր ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հարակից հրապարակում`
ՀՀԿ ԳՄ նիստում Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը ներկայացվել է արդարադատության նախարարի պաշտոնում

Placeholder
Արդարադատության նախարար կլինի Արփինե Հովհաննիսյանը