Ջեյմս Ուորլիք. Մենք հնարավորինս խիստ ձևով կոչ ենք անում կողմերին
Քաղաքական
18:45 04/09/2015

Ջեյմս Ուորլիք. Մենք հնարավորինս խիստ ձևով կոչ ենք անում կողմերին

«Մենք ծայրաստիճան անհանգստացած ենք զինված ուժերի կողմից քաղաքացիական տարածքները թիրախավորելու մասին հաղորդումներով: Մենք հնարավորինս խիստ ձևով կոչ ենք անում կողմերին ձեռնարկել նախազգուշական բոլոր միջոցները` թույլ չտալու փոխհրաձգություն քաղաքացիական բնակչության մերձակայքում»: Այս մասին «Արմենպրեսի»  հետ բացառիկ զրույցի ժամանակ նշել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: 

Նա մտահոգիչ է բնորոշել վերջին 4 օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղ գտած լարված իրավիճակը և հատկապես խաղաղ բնակիչների վիրավորումները`ընդգծելով, որ Մինսկի խմբի համանախագահները խիստ ձևով կոչ են անում կողմերին ձեռնարկել նախազգուշական բոլոր միջոցները` թույլ չտալու համար փոխհրաձգություն քաղաքացիական բնակչության մերձակայքում: Ուորլիքը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է քաղաքական կամք դրսևորել և լուծել հակամարտությունը բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե մարտի դաշտում:

«Հայաստանի և Ադրբեջանի ուժերը քաղաքացիական կյանքեր պաշտպանելու մարդասիրական պարտավորություն ունեն: Ինչպես նախկինում ընդգծել ենք, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունները պետք է քաղաքական կամք հանդես բերեն` հակամարտությունը լուծելու բանակցային սեղանի շուրջ և ոչ մարտադաշտում»,- մասնավորապես նշել է ամերիկացի համանախագահը:

Placeholder
Ջեյմս Ուորլիք. Մենք հնարավորինս խիստ ձևով կոչ ենք անում կողմերին