Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքագետ. Ադրբեջանին ուղղված ՀՀ և ՌԴ նախագահների մեսիջները տեղ են հասել (Տեսանյութ)
Քաղաքագետ Արամ Մանուկյանը հետևել է Մոսկվայում նախօրեին կայացած Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպմանը: Լրագրողների հետ հանդիպմանը նա հատկանշական համարեց այն, որ երկու նախագահներն էլ իրենց խոսքում շեշտադրեցին Հայաստանի՝ ՀԱՊԿ լիիրավ անդամակցության մասին:
«Դա որոշակի ուղերձ էր կրում իր մեջ՝ ուղղված Ադրբեջանին: Մեսիջը տեղ է հասել, ինչը նկատելի է ադրբեջանական մամուլում տրվող տարբեր մեկնաբանություններում»,-ասաց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ Մոսկվայում երկու երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասել էր.
«Վլադիմիր Վլադիմիրի, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանին, անձամբ Ձեզ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնման ուղղությամբ ջանքերի համար։ Վերջին երկու շաբաթներին սահմանում շատ լարված է։ Ադրբեջանական կողմը բացի խոշոր տրամաչափի հրազենից, կիրառում է հրետանային զենք։ Իհարկե, մենք ստիպված ենք պատասխան տալ։ Ես դրա մասին ավելի մանրամասն կխոսեմ Դուշանբեում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ»:
Քաղաքագետը նկատեց, որ սեպտեմբերի 15-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ շատ հարցերի պատասխաններ կարող ենք ստանալ:
Քաղաքագետի այլ դիտարկումները՝ տեսանյութում: