Քննարկվել են Ստեփանակերտում ԿԽՄԿ գրասենյակի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր
Քաղաքական
15:18 08/09/2015

Քննարկվել են Ստեփանակերտում ԿԽՄԿ գրասենյակի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ղեկավար Թոմաս Հալյեյին, ով ավարտում է իր առաքելությունն Արցախում: Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում Թոմաս Հալյեն Կարեն Միրզոյանին է ներկայացրել Դրագոսլավ Բլաժևիչ Չիրոյին, որն առաջիկայում կզբաղեցնի ԼՂՀ-ում ԿԽՄԿ առաքելության ղեկավարի պաշտոնը:

Կողմերը քննարկել են ԼՂՀ-ում ԿԽՄԿ գրասենյակի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել առաքելության առաջիկա ծրագրերին:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ԼՂՀ-ում ԿԽՄԿ գրասենյակի և ԼՂՀ համապատասխան պետական ատյանների միջև հաստատված համագործակցության մակարդակի կապակցությամբ։ ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը հնարավորինս աջակցել հանրապետությունում Կարմիր Խաչի գործունեությանը:
 

Placeholder
Քննարկվել են Ստեփանակերտում ԿԽՄԿ գրասենյակի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր