Լեռնային Ղարաբաղում Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու գործընթաց չկա. Դավիթ Բաբայան
Քաղաքական
16:35 08/09/2015

Լեռնային Ղարաբաղում Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու գործընթաց չկա. Դավիթ Բաբայան

Լեռնային Ղարաբաղում Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու գործընթաց չկա: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով մամուլում տեղ գտած հրապարակումները:

«Լեռնային Ղարաբաղում դեռևս նման գործընթաց պաշտոնապես չի մեկնարկել: Կան խոսակցություններ, սոցիալական ցանցերում քննարկումներ, բայց դեռևս պաշտոնական որևէ քայլ այս առումով չի կատարվել», -հավելեց Բաբայանը:

Նա ասաց, որ ինքն էլ տեսել, կարդացել է սոցիալական ցանցերում նման քննարկումների մասին, բայց պաշտոնական տեղեկություն, նրա խոսքով, այդ մասին չկա:

Մեր հարցին, թե ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի նախագահի դիրքորոշումը երկրում Սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու հարցի շուրջ, Բաբայանը պատասխանեց. «Այդպիսի բան չկա դեռ: Եթե որևէ մեկը կամ տարբեր մարդիկ խոսակցություններ են փոխանակում սոցիալական ցանցերում և այլն, դա չի նշանակում, որ այդ հարցը մտել է քաղաքական դաշտ ու պետք է ցանկացած այդպիսի նորություն մեկնաբանենք: Եթե լինի նման գործընթաց, անպայման կխոսենք այդ մասին»:

Placeholder
Լեռնային Ղարաբաղում Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու գործընթաց չկա. Դավիթ Բաբայան