Ալիկ Սարգսյան. «Տաքսի նստելու մեջ վատ բան կա՞». «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:49 09/09/2015

Ալիկ Սարգսյան. «Տաքսի նստելու մեջ վատ բան կա՞». «Ժողովուրդ»

«Սերժ Սարգսյանի խորհրդական, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, վերջին ժամանակահատվածում «խառն» է: Նա պաշտոնական միջոցառումներից մշտապես ուշանում է: Ալիկ Սարգսյանը վերջերս ուշացել է անգամ «Շանթ 2015» զորավարժությունների շրջանակներում հրավիրված ազգային անվտանգության խորհրդի նիստից, որին մասնակցելու նա գնացել է տաքսիով: Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նախկին ոստիկանապետին հաճախ կարելի է տեսնել տաքսուց իջնելուց և վազելով ինչ-որ տեղ շտապելուց: Ուշացումների վերաբերյալ թերթը փորձել է մեկնաբանություն ստանալ հենց Ալիկ Սարգսյանից:

«Ես «Շանթ-2015» զորավարժություններից հետո եկել եմ տուն, մի կտոր հաց եմ կերել ու քանի որ վարորդիս բաց էի թողել, որովհետև ինքը խնդիրներ ուներ, ուրիշ մեքենա էլ չկանչեցի, դուրս եկա և տան դեմից նստեցի տաքսի: Մի՞թե տաքսի նստելու մեջ վատ բան կա, թե՞ ես իրավունք չունեմ տաքսի նստելու»,-ասել է նախկին ոստիկանապետը:
 

Placeholder
Ալիկ Սարգսյան. «Տաքսի նստելու մեջ վատ բան կա՞». «Ժողովուրդ»