Հավանություն տրվեց Լատվիայի հետ կրթական համագործակցությանը
Կրթություն, գիտություն
12:31 10/09/2015

Հավանություն տրվեց Լատվիայի հետ կրթական համագործակցությանը

Հայաստանի և Լատվիայի կառավարությունների միջև նախատեսվում է ստորագրել կրթության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության համաձայնագիր: Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց համաձայնագրի ստորագրմանը:

«Համաձայնագրի կնքումը նշանակալի քայլ է կրթության և գիտության բնագավառներում երկու երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու և երկուստեք փոխշահավետ գիտակրթական կապեր հաստատելու համար: Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի Հայաստանի և Լատվիայի կրթական հաստատությունների միջև անմիջական համագործակցության և շփումների հաստատմանը, ինչպես նաև երկու երկրների միջև ուսանողների, ուսուցիչների, դասապոսների և հետազոտողների փոխանակմ,ան ծրագրերի իրականացմանը»,- ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջնակարգ, բարձրագույն և հետազոտական հաստատություններում իրենց պետական լեզվի, գրականության, պատմության և մշակույթի ուսումնասիրմանը և դասավանդմանը, ինչպես նաև մեթոդական ձեռնարկների և դասագրքերի փոխանակմանը:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կողմերի միջև կկատարվեն կրթաթոշակների, տեղեկատվության, մանկավարժական և մեթոդական հրապարակումների և այլ ուսումնական նյութերի փոխանակումներ:

Placeholder
Հավանություն տրվեց Լատվիայի հետ կրթական համագործակցությանը