Ռոնալդու+Շարապովա. աստղային նոր զո՞ւյգ, թե սովորական սիրախաղ
Աշխարհում
12:50 10/09/2015

Ռոնալդու+Շարապովա. աստղային նոր զո՞ւյգ, թե սովորական սիրախաղ

Մադրիդյան «Ռեալի» աստղ Ռոնալդուն ուշադիր հետևում է ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովային «Instagram»-ում:

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Քրիշտիանու Ռոնալդուն, ով այժմ երկրորդ կեսի փնտրտուքի մեջ է, ուշադրություն է դարձրել WTA-ի շարքի աստղի հրապարակումներին: «Instagram»-ում պորտուգալացին իր համակրանքն է արտահայտել ռուս թենիսիստուհու նկատմամբ՝ գնահատելով նրա լուսանկարներից մեկը:

Հատկանշական է, որ դրանից անմիջապես հետո Շարապովան պատասխան քայլ է կատարել՝ հավանելով Ռոնալդուի էջը:

Հիշեցնենք, որ Մարիան ու Քրիշտիանուն պարտվել են սիրային ճակատում: Պորտուգալացին երկարատև հարաբերություններից հետո բաժանվել է ռուս մոդել Իրինա Շեյկից, իսկ Շարապովան այրել է բոլոր կամուրջները բուլղարացի Գրիգորի Դիմիտրովի հետ:

Placeholder
Ռոնալդու+Շարապովա. աստղային նոր զո՞ւյգ, թե սովորական սիրախաղ