Ստեփանակերտի հանրապետական գրադարանում բարելավման աշխատանքներ կիրականացվեն
Մշակույթ
18:30 10/09/2015

Ստեփանակերտի հանրապետական գրադարանում բարելավման աշխատանքներ կիրականացվեն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին այցելել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարան և հանդիպել աշխատակիցների հետ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահը կարևորել է հաստատության դերակատարությունը մեր երկրում մշակույթի ոլորտի զարգացման և մատաղ սերնդի դաստիարակության գործում՝ նշելով, որ նախատեսված է իրականացնել մի շարք ծրագրեր գրադարանի աշխատակիցների աշխատանքային և սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:
 

Placeholder
Ստեփանակերտի հանրապետական գրադարանում բարելավման աշխատանքներ կիրականացվեն