Տնօրեն. Հոսպիտալացված երեխաների մեծ մասն այսօր դպրոցում է
Մեկնաբանություններ
10:18 11/09/2015

Տնօրեն. Հոսպիտալացված երեխաների մեծ մասն այսօր դպրոցում է

Արարատի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցից նախօրեին հոսպիտալացված երեխաների մեծ մասն այսօր դպրոցում են: Panorama.am-ին դպրոցի տնօրեն Ռուզան Թադևոսյանը հայտնեց, որ բոլորն էլ այս պահին իրենց լավ են զգում:

«Մեր դպրոցից հոսպիտալացվել էր 38 երեխա, 35-ը երեկ դուրս են գրվել: Քիչ առաջ իմացանք, որ երկուսն էլ այս պահին դուրս են գրվում: Դուրս գրվածների մեծ մասն այսօր դպրոց են եկել, ընդամենը 10 երեխա չի եկել, կապ ենք հաստատել նրան ծնողների հետ: Տեղեկացանք, որ երեխաների վիճակը նորմալ է, պարզապես մայր են, ապահովության համար ուզել են, որ երեխան մնա տանը»,-ասաց դպրոցի տնօրենը:

Արտաշատի ԲԿ հոսպիտալացված մյուս երեխաները եղել են Այգեզարդ գյուղի դպրոցից:

Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ այս պահին հիվանդանոցում մնացել է հինգ երեխա, որոնցից մեկի առողջական վիճակը գնահատվում է միջին, մյուսները՝ թեթև:

Հիշեցնենք, հոսպիտալացված երեխաները նշել են, որ կերել են դպրոցի բուֆետից գնված նրբերշիկով հոթ-դոգ։ Մի քանիսը նաև տեղեկացնում են, որ վերջինս եղել է քաղցրահամ: Առողջապահության նախարարությունից երեկ հայտնեցին, որ համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ հոթ-դոգերը արտադրվել են Բաղրամյան գյուղում գտնվող մեկ արտադրամասում, որի արտադրանքը մատակարարվել մարզի ևս 13 բնակավայրերի դպրոցների: Դպրոցների տնօրեններին և արտադրամասի պատասխանատուներին հրահանգվել է մատակարարված արտադրանքը չիրացնել և վերադարձնել:

Նախորդող հրապարակումներ՝
Բաղրամյանի դպրոցի տնօրեն. Իրավիճակն այնքան բարդ չէ, ինչպես ներկայացվում է
ՍԱՊԾ տեսուչները լաբորատոր հետազոտություն են անցկացնում Բաղրամյանի դպրոցում
Նախնական տվյալներով Բաղրամյան գյուղի դպրոցականները թունավորվել են նրբերշիկով կարկանդակից
Բաղրամյան գյուղում 20 երեխա թունավորման նախանշաններով տեղափոխվել է հիվանդանոց
Դպրոցներում վաճառում են արգելված սնունդ՝ չիփսեր ու գազավորված ըմպելիք

Placeholder
Տնօրեն. Հոսպիտալացված երեխաների մեծ մասն այսօր դպրոցում է