Ներկայացված է ոչ թե նոր, այլ Սահմանադրության փոփոխված նախագիծ
Քաղաքական
11:30 11/09/2015

Ներկայացված է ոչ թե նոր, այլ Սահմանադրության փոփոխված նախագիծ

Սահմանադրության նախագիծը ենթադրում է լայն փոփոխություններ, բայց ներկայացված է ոչ թե նոր, այլ Սահմանադրության փոփոխված նախագիծ: Այդ մասին այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:

«Սահմանադրության նախագիծը նոր նախագիծ չէ, այլ փոփոխությունների նախագիծ, քանի որ չեն փոփոխվել Սահմանադրության հիմնարար սկզբունքները, մասնավորապես այն, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է: Մնացած ամեն ինչը գալիս է լրացնելու այդ իրավունքները` ամրագրելով անհատի դիրքը պետության մեջ», -հավելեց Պողոսյանը:

Նրա ներկայացմամբ, Սահմանադրության փոփոխությունների նախագիծը տալիս է երաշխիքներ ուժեղացնելու անհատի դիրքը պետության մեջ, սահմանում է սահմանափակումների նկատմամբ այն պահանջները, որոնք ամրագրված են ցանկացած պետությունում:

Ինչ վերաբերում է կառավարման համակարգի փոփոխությանը, ապա Պողոսյանի խոսքով, կառավարման կիսանախագահական համակարգի բարելավման բոլոր հնարավորությունները սպառված են և անհրաժեշտ էր անցում կատարել խորհրդարանական համակարգին:

Խոսելով Նախագծի դատական համակարգին վերաբերող դրույթների մասին, Հանձնաժողովի անդամը նկատեց, որ դրանցում սահմանված են այնպիսի երաշխիքներ, որորոնք հնարավորություն կտան դատավորներին իրականացնել իրենց լիազորությունները առանց միջամտության:

Placeholder
Ներկայացված է ոչ թե նոր, այլ Սահմանադրության փոփոխված նախագիծ